Սնունդը և առողջությունը
Ջրի 6 բուժիչ հատկությունները. news.am
Եթե կանոնավոր կերպով (հիմնականում առավոտյան) տաք ջուր խմեք, ապա կարելի է խուսափել շատ հիվանդություններից եւ բարելավել նյութափոխանակությունը։ Կլինիկական սննդաբան եւ սննդակարգի փորձագետ Ստելլա Մետսովասը խորհուրդ է տվել առավոտյան խմել տաք ջուր, սովորաբար՝ կիտրոնով (որը հարուստ է պոլիֆենոլով) կամ խմել տաք թեյ, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունն օրգանիզմում։
Տաք ջրի օգտագործումը նաեւ բարելավում է աղիների վիճակը, ինչպես նաեւ.
- Բարելավում է մարսողությունը
Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգնել մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Ջուրը եւ մյուս ըմպելիքները մանրացնում են սնունդը ստամոքսում եւ կարգավորում մարսողական համակարգը։ Տաք ջուրն օգնում է մասնատել մթերքն ավելի արագ, ինչը հեշտացնում է նրանց մարսողությունը։ - Կանխում է փորկապությունը
Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը տառապում են այս խնդրով։ Եթե առավոտյան դատարկ ստամոքսին խմեք շատ տաք ջուր, կարող եք օգնել օրգանիզմի մաքրման գործընթացին եւ մասնատված սնունդն ավելի հեշտությամբ կանցնի աղիների միջով։ - Թուլացնում է ցավը
Տաք ջուրը համարվում է ամենահզոր տնական միջոցը։ Այն օգնում է թուլացնել մենստրուալ ցավերը եւ գլխացավերը։ Ինչպես հայտնի է, տաք ջուրն ունի հանգստացնող ազդեցություն որովայնի մկանների վրա եւ թեթեւացնում է մկանային ցավերն ու նոպաները։ - Օգնում է նիհարել
Եթե Դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսել եք, որ պետք է առավոտյան առաջին հերթին տաք ջուր խմել՝ նիհարելու համար։ Տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերը։ Նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։ - Բարելավում է արյան շրջանառությունը
Օրգանիզմում ճարպային կուտակումները՝ նյարդային համակարգում առաջացած կուտակումների հետ միասին, վերանում են, երբ խմում եք մեկ բաժակ ջուր։ Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որոնք շրջանառվում են ամբողջ օրգանիզմով մեկ, ինչպես նաեւ բարելավում է արյան շրջանառությունը։ - Կանխում է վաղաժամ ծերացումը
Վաղաժամ ծերացումը մղձավանջ է կանանց համար, բայց, բարեբախտաբար, այն կարելի է կանխել՝ տաք ջուր խմելով։ Օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծերացմանը, բայց տաք ջուրը նպաստում է տոքսինների մաքրման, մաշկի էլաստիկությունը բարձրացնող բջիջների վերականգման գործընթացներին։ Մետսովասը խորհուրդ է տվել ամեն առավոտ խմել տաք ջուր՝ կիտրոնով կամ առանց դրա։ Եռալուց հետո թողեք այն մի քանի րոպե եւ հետո խմեք այն։
15.08.2015 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ